«Ռուսաստանը հարգում և պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կուտակված ներուժը»
«Այն մտավախությունները, թե ՌԴ-ն ձևավորում է ԼՂ հակամարտության լուծման նոր ձևաչափ և հեռացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցային գործընթացից, կամ ինչպես նշվում էր՝ ամեն ինչ փակում է իր շուրջ և ամեն ինչ կենտրոնացնում է իր ձեռքերում՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում այդ ամենը հստակեցրեց և ցույց տվեց, որ դրանք անհիմն լուրեր են և, միգուցե, ոչ արհեստավարժ վերլուծություն»,- պատասխանելով Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովայի խոսքով` հանդիպումների նման ձևաչափը նախկինում ևս առկա է եղել, և կողմերը դիմել են դրան «նուրբ» հարցերի քննարկման համար:
«Դրա հետ մեկտեղ պահպանվում է ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ հետ կապը այլ նաև ամուր շփումը համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ»,- նշել է Մարիա Զախարովան:
Վերջինիս խոսքով` համանախագահ երկրները նախապես տեղեկացվել են եղել հանդիպման մտադրության մասին, ինչի կապակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ:
Մարիա Զախարովան մասնավորապես նշել է, թե հանդիպման նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է Գրիգորի Կարասինի և ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման մասին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև եռակողմ հանդիպման անցկացման հարցը:
«Ռուսաստանը հարգում և պահպանում է այն ողջ ներուժը, որ կուտակվել է ԵԱՀԿ Մինսկի խումբի շրջանակներում»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը առանձնահատուկ կարևորել է այն հանգամանքը, որ կողմերը հանդես են եկել նման ձևաչափով հանդիպումների անցկացման օգտին, ինչը, ըստ Զախարովայի, վկայում է գործընթացի արդյունավետության մասին:
«Եթե կողմերը բարձր են գնահատել այս հանդիպումը և գործադրված ջանքերը, կարծում եմ դա լավագույն ապացույցն է, որ այն օգտակար է եղել»,- նշել է Զախարովան և հավելել, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ դրական են արտահայտվել նաև ամերիկացի և եվրոպացի գործընկերները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին