Ապրիլյան պատերազմում վիրավորված երեք զինծառայող դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նախարար
Ապրիլյան պատերազմում վիրավորված երեք զինծառայող դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել: Զինծառայողների վիճակում կայուն դինամիկա է առկա՝ դրական միտումներով: Հուսով եմ, որ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ զինվորներից մեկը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցումը, երկուսը՝ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Ինչ վերաբերում է Արման Լազգիյանին, ով բուժումը շարունակում է Համբուրգում, Արմեն Մուրադյանն ասաց, որ նրա առողջական վիճակը կայուն է:
«Գրեթե ամենօրյա կապի մեջ ենք Արմանի հարազատների, ինչպես նաև Համբուրգի հիվանդանոցի հետ, որտեղ զինծառայողը շարունակում է բուժումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ակնկալում են նրան հետագայում տեղափոխել նեղ մասնագիտական հիվանդանոց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան