ՀԿ-ները դատապարտում են Սեֆիլյանի ազատազրկումը
Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկումը՝ այն համարելով քաղաքական հալածանք:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Ակներև է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է իշխանության դեմ առավել քննադատական և խիստ դիրքորոշում ունեցող գործիչների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, հանձինս գործող իշխանությունների, շարունակում է խախտել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը և շարունակում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ։
Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․ Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սեֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապնդումը»։
Հայտարարությանը միացել են հետևյալ կազմակերպությունները՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ
«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպություն և այլն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 22-ին Արաբկիր և Քամաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասոթւյան դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել էր երկու ամսով:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանական կողմի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանին առնչվող վթարը իմիտացիա է
- Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել
- Ժիրայր Սեֆիլյանի կնոջ սահմանադրական իրավունքը ոտնահարվել է. Փաստաբան
- Սեֆիլյանն ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է
- Սեֆիլյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, խունացած փաստաթղթեր, դաշտային քարտեզներ
- Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է