
Պետական մարմիններին ամրացված 383 միավոր տրանսպորտային միջոցները հետ կվերցնեն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հետ վերցնել պետական մարմիններին ամրացված 383 միավոր տրանսպորտային միջոցները և ամրացնել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հետագայում օտարելու նպատակով:
Վարչապետը Հովիկ Աբրահամյան նշեց, որ այն պետական կառույցները, որոնք դեռ չեն հանձնել իրենց մեքենաներն, արագացնեն գործընթացը, քանի որ պայմանավորվածություն ունեն գործընթացը 10 օրում ավարտել:
Վարչապետը հետաքրքրվեց` արդեն հայտարարվե՞լ են մեքենաների վաճառքի մրցույթները:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատասխանեց, որ գնահատման գործընթացներն սկսվել են, մեքենաները տեղափոխում են համապատասխան վայրը, որտեղ նախատեսված է, որոշ մրցույթներ արդեն հայտարարված են:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին