Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը կլինի աշնանը
Հայաստան-ԵՄ բանակցությունների հաջորդ՝ հինգերորդ փուլը տեղի կունենա Երևանում` այս տարվա աշնանը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հունիսի 21-22-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների չորրոդ փուլը։
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Մասնակցում էին նաև ԵՄ-ում Հայաստանի և ՀՀ-ում՝ Եվրոպական միության դեսպանները, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ և ԵՄ պաշտոնյաներ։
Քննարկվել են համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատություն և ազատությունների բաժինների դրույթները։
Բանակցությունների վերջում տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների բաժինների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ
- Հայաստան-ԵՄ վերջնական փաստաթղթի համար ժամկետներ չկան. Կարեն Նազարյան
- Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների երրորդ փուլը
- Սերժ Սարգսյան. ՀՀ-ն ակնկալում է, որ ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները կընթանան բնականոն հունով
- 2015թ.-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար. Էդվարդ Նալբանդյան
- Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը հագեցած է. ԵՄ ներկայացուցիչ
- Վարչապետ. Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդվելու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան