Աքսել Ֆիշեր․ Թուրքիան չի կարող մեզ ասել՝ ինչ որոշում կայացնենք
«Բունդեսթագը իրավունք ունի կայացնել այսպիսի որոշում և մենք այն կայացրեցինք։ Սա պարզ է։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե դա անհնար է»,-այս մասին ասաց Գերմանայի Բունդեսթագի պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Աքսել Ֆիշերը՝ պատասխանելով Panorama.am-ի լրագրողի այն հարցին, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից հետո թուրքական կողմը դիմել է Սահմանադրական դատարան, ի՞նչ կարող է լինել արդյունքը։
Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի արձագանքը Ցեղասպանության ճանաչմանը՝ պատգամավորը նշեց, որ իսկապես զարմացած է, քանի որ իրենք իրավունք ունեն քննարկել քաղաքական հարցեր և կարող են լինել տարբեր կարծիքներ։
Իսկ թե ինչպես է անդրադարձել Ցեղասպանության ճանաչման բանաձևը Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա Ֆիշերն ասաց․ «Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա են լավ հարաբերություններ, ինչը կարևոր է, և մենք կպայքարենք լավ հարաբերությունների համար»։
Հարցին, թե ինչպիսին է լինելու Եվրոպայի ապագան, եթե այսօր անցկացվող հանրաքվեով Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ Եվրամիությունից, Աքսել Ֆիշերը վստահորեն պատասխանեց, որ Մեծ Բրիտանիան մնալու է Եվրամիության կազմում և իրենք չեն ունենա ոչ մի խնդիր։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ իրավաբան. Բունդեսթագի որոշումը դրական է, բայց դեռևս պետական քաղաքականություն չէ
- Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը
- Բունդեսթագի բանաձևում հատուցման գաղափարը սկզբունքորեն բացակայում է. Արմեն Մարուքյան
- Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորները վերցվել են ոստիկանության խստացված պաշտպանության տակ
- Գերմանիայի ԱԳՆ-ն Բունդեսթագի պատգամավորներին խորհուրդ է տալիս չգնալ Թուրքիա
- Ջավախքի պատգամավորը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետևել Բունդեսթագի օրինակին
- Մարտին Շուլցը Բունդեսթագի մասին Էրդողանի արտահայտությունները տաբուի խախտում է անվանել
- Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը քննադատել է Էրդողանին
- Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր Ադրբեջանին. Հայկ Դեմոյան
- Տեսսա Հոֆման. Բունդեսթագի բանաձևը կարող է խթանել ցեղասպանության մասին կրթությունը Գերմանիայում
- Թուրքագետ. Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունմանը նպաստեց Էրդողանը