Էրդողանը Եվրոպային. «Ի տարբերություն ձեզ, հոգ ենք տանում մարդկանց մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատութան է ենթարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի՝ միգրացիոն համաձայնագրից Թուրքիայի ղեկավարի դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը՝ շեշտելով, որ վերջինս չգիտե թուրք ժողովրդի ավանդույթները: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ նախօրեին Ժան Կլոդ Յունկերը «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է որ Թուրքիան առանց մուտքի արտոնագրի ռեժիմ կստանա միայն համաձայնագրի 72 դրույթների կատարման դեպքում, իսկ եթե Էրդողանը լրջորեն ցանկանում է դուրս գալ համաձայնագրից, ապա ինքը թուրքերին պետք է ստիպված բացատրի, թե ինչու նրանք չեն կարող Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի:
«Դուք ընդհանրապես չգիտեք թուրք ազգին, այս ազգը չի վազում առանց արտոնագրերի ճանապարհորդությունների հետևից: Այդ դուք եք մտահոգված նրանով, թե ինչ կլինի եթե Թուրքիան բացի իր դռները և բոլոր փախստականները գնան դեպի Եվրոպա… դրա հետ մեկտեղ մենք հոգ ենք տանում փախստականների համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ի տարբերություն ձեզ, հոգ ենք տանում մարդկանց մասին: Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, Փախստականների վերադարձի համաձայնագիրը և ամեն այլ բան ցույց է տալիս, որ ձեզ չի կարելի վստահել: Դուք հավատարիմ չեք ձեր խոստմանը»,- հայտարարել է Էրդողանը:
«Ահա ձեր այլանդակ դեմքը: Դուք զայրանում եք, երբ Էրդողանը աշխարհին ցույց է տալիս ձեր այլանդակ դեմքը: Այդ իսկ պատճառով, դուք փորձում եք ազատվել Էրդողանից»,- իր մասին երրորդ դեմքով խոսելով հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիային չեն շտապում ընդունել ԵՄ, քանի որ այն մեծամասամբ մահմեդական բնակչությամբ երկիր է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին