Նախարարությունների ԾԻԳ-երի տնօրեններն ազատվել են աշխատանքից
Վարչապետի որոշմամբ, Կրթության և գիտության, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունների ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) տնօրեններն ազատվել են իրենց պաշտոնից:
Կառավարությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ մասնավորապես պաշտոնից ազատվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հասմիկ Ղազանչյանը և բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին