Արժույթի միջազգային հիմնադրամ. 2016թ-ին ռուսական տնտեսությունը կշարունակի անկում ապրել
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստինա Լեգարդը Ռուսաստանի տնտեսական աճի համար հեռանկարներ չի տեսնում: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ Լեգարդը հայտարարել է հունիսի 22-ին՝ մամլո-ասուլիսի ժամանակ:
ԱՄՀ-ի տնօրենին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, թե ռուսական տնտեսությունը կսկսի աճել արդեն 2016թ-ից, ինչին ի պատասխան Քրիստինա Լեգարդը նշել է. «Մենք չունենք հիմքեր դրական կանխատեսումներ անելու համար Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ այն կշարունակի անկում ապրել, ավելի քիչ, քան 2015թ-ին, բայց այնուամենայնիվ անկում կապրի»:
Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկի՝ Ռուսաստանի գծով ավագ տնտեսագետ Սերգեյ Ուլատովը կարծիք է հայտնել, թե արդեն 2016թ.-ից Ռուսաստանի տնտեսությւոնը կսկսի աճ գրանցել, որը կշարունակվի 2017 և 2018թթ-ին, ինչը, սակայն, չի անդրադառնա երկրում աղքատության ցուցանիշի կրճատման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան