Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
Մեծ Բրիտանիայում բացվել են տեղամասեր, որտեղ Եվրոպական միության երկրներին անդամակցելու հանրաքվե է անցկացվում, -գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Sky News-ին:
Ընտրական տեղամասերը Լոնդոնի ժամանակով բացվել են առավոտյան ժամը 7.00-ին և կփակվեն 22.00-ին:
Քվեարկության ընթացքում ընտրողները պետք է պատասխանեն «Միացյալ Թագավորությունը մնա Եվրոպական Միության անդամ, թե լքի Եվրամիությանը» հարցին: Նրանք կընտրեն երկու տարբերակներից մեկը. «Մնալ Եվրամիության անդամ» կամ «Դուրս գալ Եվրամիությունից»՝ դնելով խաչ իրենց ընտրած տարբերակի դիմաց:
Հանրաքվեին իրավունք ունեն մասնակցելու 46,5 մլն ռեկորդային թվով քաղաքացիներ:
Վերջնական արդյունքները կհայտարարվի Մանչեսթերում՝ 382 ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու կողմնակիցները հանրահավաք են անում Լոնդոնում
- Դևիդ Բեքհեմը բրիտանացիներին կոչ է արել հանրաքվեում քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին
- ԱՄՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան