Սուրենյան. Հունիսի 27-ին կգրանցվի +37 աստիճան
Սև ծովից Հայաստանի տարածքին մոտեցող ցիկլոնն այսօր երեկոյան ժամերից կսկսի գործել մինչև հունիսի 25-ը: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ժամը 19-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթքը:
«Հստակ ասել, թե որ ժամին կլինեն տեղումներ, չենք կարող: Դրանք կանխատեսվում են օրվա երկրորդ կեսին»,-ասաց Սուրեյանը:
Նրա խոսքով, հունիսի 24-25-ին հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում, իսկ 26-ին միայն Վայց Ձորում և Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ, 27-28-ին երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:
«Ջերամաստիճանը հունիսի 27-28-ին կբարձրանա մոտ 4-5 աստիճանով, ամենատաքը կլինի հունիսի 27-ին: Երևանում այդ օրը կանխատեսվում է մինչև +37 աստիճան տաքություն»,-ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: