Դպրոցների տնօրենների ընտրությանը կարող են ներկա գտնվել ՀԿ-ներ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով կարգ, ինչը հնարավորություն կտա գործնականում անխոչընդոտ ապահովելու հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների մասնակցությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությանը՝ ապահովելով տնօրենի ընտրության գործընթացների մասին հանրության իրազեկում:
Հստակեցվել է, որ դիտորդի կարգավիճակով տնօրենի ընտրությանը կարող են մասնակցել երեխայի իրավունքներով զբաղվող և կրթության ոլորտում փաստացի գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սահմանվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Որոշումը կնպաստի պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովմանը:
Արդյունքում՝ կկանոնակարգվեն հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ որպես դիտորդների, գրանցման և ընտրության գործընթացին նրանց մասնակցության հետ կապված հարաբերությունները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը, քանի որ հաճախ դժգոհություններ են հնչում այս ընտրական գործընթացների կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները