Հաստատվել է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերում 2016-2017 թթ-ի անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը
Կառավարությունը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և ուսանողներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներից ելնելով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ այսօր վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն և կա հստակ վարչապետի հանձնարարականը. հաշվի առնելով նաև այս հարցի սոցիալական ուղղվածությունը և միջին մասնագիտական կրթական հաստատություններում անվճար տեղերի կարևորությունը, առաջարկվել է առողջապահության նախարարության հետ հարցը վերջնական քննարկել:
Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կա նաև վարչապետի հանձնարարականն ընդհանրապես վերանայել քոլեջային միջին մասնագիտական կրթական համակարգի մասնագիտական խորացվածության հիմնավորումը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ առողջապահության ոլորտում անվճար տեղերի հատկացման գծով լուրջ քննարկման անհրաժեշտություն կա և հորդորել է բոլոր գերստեսչություններին ևս մեկ անգամ քննարկել հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները