Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների վերաբերյալ Թվիթերյան միկրոբլոգում հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարարը՝ արդյունքները համարելով սթփեցնող, իսկ օրը՝ տխուր: Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքում հաղթել են ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները:
Արդյունքներին արձագանքել են ԵՄ այլ անդամ երկրների՝ Ֆրանսիայի ու Բելգիայի արտաքին գործերի նախարարները:
«Մենք պետք է հստակեցնենք մեր առաջնահերթությունները և կանխորեշենք նոր ապագա Եվրոպայի համար»,-ասել է Բելգիայի ԱԳ նախարարը:
Հանրաքվեի արդյունքները ոգևորիչ են դարձել Հյուսիսային Իռլանդիայի համար: Ազգայնական ամենամեծ կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ արդյունքները հիմք կարող են հանդիսանալ հանրաքվեի միջոցով Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու և Իռլանդիային վերամիավորվելու համար:
«Հանրաքվեի մասնակիցների 51.8 տոկոսը կողմ է արտահատվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, 41.8 տոկոսն էլ դեմ է արահայտվել: Մասնակցությունը եղել է 72 տոկոս: Ընդհանուր առմամաբ, հանրքավեին մասնակցել է 33.5 մլն մարդ: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն արդեն սկսել են նշել իրենց տարած հաղթանակը»,-նման տվյալներ է հրապարակել «The telegraph»-ը :
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
- Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու կողմնակիցները հանրահավաք են անում Լոնդոնում
- ԱՄՆ-ն վերջին անգամ զգուշացրել է Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու բացասական հետևանքների մասին
- Ճապոնիայի իշխանությունները չեն ցանկանում, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան