
Մինսկի խումբը կոչ է անում չխոչընդոտել Ղարաբաղում իր գրասենյակի բացմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին վերացնել մնացած բոլոր խոչընդոտները` դիտորդական առաքելության ընդլայնման առաջ», - ասված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների կողմից տարածված հաղորդագրությունում:
Համանախագահները նաև կարծում են, որ «անհրաժեշտ է ԵԱՀԿ մանդատի ներքո հետաքննության մեխանիզմների ստեղծման նպատակով բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել»:
Տարածված հաղորդագրությունում կոչ է արվում հարգել Վիեննայում և Սենկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: