Քաղաքական 20:45 24/06/2016 Հայաստան

Սերժ Սարգսյան. «Ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն լուծումը»

Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին , որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարևորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Համայն հայությունը և Հայաստանը 3 օր շարունակ պետք է ապրեն հուզումնալից պատմական օրեր, քանի որ Սրբազան Քահանայապետը այցելելու է մեր երկիր: Ինչպես է Հայաստանը պատրաստվել այս այցելությանը:  
-Մենք հպարտ ենք, մենք շոյված ենք և մենք երախտապարտ ենք Սրբազան Քահանայապետի այցելությամբ ու նրա վերաբերմունքից: Տարիներ շարունակ նա իր շատ ջերմ վերաբերմունքն ու հարգանքն է ցուցաբերում աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի նկատմամբ: Դա անում է շատ մեծ սիրով և ինչպես ես եմ հասկանում, ինչպես բոլոր հայերն են հասկանում՝ դա գալիս է նրա համոզմունքից, նրա սրտի խորքից: Ուստի մենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս ենք դրել, որպեսզի մեր ժողովուրդը և առաջին հերթին հավատացյալները՝ ինչպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այնպես էլ կաթոլիկները հնարավորություն ունենան ինչ-որ կերպ շփվելու Սրբազան Քահանայապետի հետ: Եվ կարծում եմ, որ այս երեք օրերի ընթացքում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա զգալու նրա ջերմությունը, նրա էներգիան հայ ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ՝ ամեն ինչը շատ բարձր մակարդակով կլինի:

-Արդյոք մենք կարո՞ղ ենք ակնկալիքներ ունենալ այս այցելությունից:
-Անշուշտ: 15 տարի առաջ նորին սրբություն Հռոմի պապ սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակին էր նվիրված: Ֆրանցիսկոս պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ նվիրական տարեդարձ: ՀՀ անկախության 25-րդ տարեդարձ: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Անկախություն, որի մասին դարեր շարունակ երազել են մեր պապերը: Հայաստանի և Վատիկանի հարաբերությունները մշտապես նշանավորվել են բարձր քաղաքական երկխոսությամբ, որովհետև այդ հարաբերությունները հիմնված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական ժառանգության և արդի աշխարհում առկա դժվար լուծելի խնդիրների նկատմամբ սկզբունքային, գրեթե նույնական մոտեցումներով: Վերջին տարիներին իմ խորին համոզմամբ այս հարաբերությունները նոր որակ են ստացել: Իհարկե, դրան նպաստել է այն հանգամանքը, որ 2013 թվականին Սուրբ աթոռում հիմնվեց Հայաստանի դեսպանությունը, անշուշտ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Սրբազան Քահանայապետի կողմից մատուցված պատարագը, ինչպես նաև, որ չափազանց կարևոր եմ համարում, մեր ժողովրդի ամենալուսավոր զավակներից մեկին՝ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչման շնորհումը: Գիտեք միգուցե, ես իմ կարծիքն եմ անշուշտ հայտնում, կարծում եմ որ աշխարհում չկա այնպիսի մի ատյան, որ կարողանար հաստատել հայ ժողովրդի վաստակը քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանրապես եվրոպական արժեհամակարգի ձևավորման գործում և Գրիգոր Նարեկացուն շնորհելով այդ կոչումը կաթոլիկ աշխարհը ընդգծեց հենց հայ ժողովրդի մասնակցությունը այդ արժեհամակարգի ձևավորմանը: Իհարկե Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ քրիստոնեաների հանդեպ այդպիսի բռնություններ են տեղի ունենում, երբ ոչնչացվում է պամամշակութային ժառանգությունը, Սրբազան պապի այցը առաջին քրիստոնեական երկիր առանձնահատուկ նշանակություն է ստանում: Եվ վերջապես մեր երկիրը գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, մեր ժողովուրդը ապրում է շատ բարդ միջավայրում, որտեղ առկա են բազմատիվ հակամարտություններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, բարդ հարաբերություններ, Ֆրանցիսկոս Պապի խաղաղությանը, հանդուրժողականությանը, միջկրոնական համերաշխությանն ուղղված պատգամները և ուղերձները շատ հզոր ազդակ են այս խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և ժողովուրդների համակեցությունը, խաղաղ գոյակցությունը ապահովելու մասին: Սա չափազանց կարևոր հանգամանք է: Եվ անշուշտ Ֆրանցիսկոս պապի այցը առաջին քրիստոնեական երկիր խոսում է կաթոլիկ աշխարհի վերաբերմունքի մասին մեր ժողովրդի հանդեպ ու նաև մեր հարաբերություններին նոր թափ ու նոր որակ հաղորդելու մասին:

-Պարոն նախագահ, Սրբազան Քահանայապետը իր այս եռօրյա այցելության ընթացքում պետք է այցելի զանազան վայրեր, որոնց թվում է նաև Ծիծեռնակաբերդը: Այսօր միջազգային մի շարք լրատվամիջոցներ հետաքրքրվում են, արդյո՞ք Քահանայապետը կասի ցեղասպանություն բառը: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին:
-Մեր ժողովուրդը մշտապես արդարության կարոտ է եղել և շատ երկար տարիներ աշխարհում միայն մեծ հումանիստներն էին խոսում ցեղասպանության մասին: Իհարկե ժամանակները փոխվել են և արդեն տասնյակ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում նաև Վատիկանը, և ոչ մեկ անգամ, ուստի անձամբ ինձ համար այլևս դա կայացած փաստ է: Պապը ոչ միայն համարում է, այլ նաև այն համոզմունքն ունի որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Իսկ թե իր գործունեության ընթացքում նա քանի անգամ կարտաբերի ցեղասպանություն բառը, միգուցե մեր ժողովրդի տարբեր հատվածների համար դա շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ գոնե Սրբազան Քահանայապետի մասով մենք այլևս այդպիսի ակնկալիք չպետք է ունենանք, որովհետև նա քանի անգամ ոչ միայն խոսքով այլ նաև գործով իր համոզմունքի մասին ասել է: Վստահ եմ, որ նա միշտ իրերն իրենց անուններով է կոչում:

-Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդ շրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:
-Մենք, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի, 1715 տարի առաջ ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն դարձել է մեր ազգային ինքնության դրոշմը և քրիստոնեական գաղափարները մեզ ուղղորդել են այդ դժվարին ճանապարհներով մինչև 21-րդ դար, սովորեցրել են մեզ հանդուրժողականություն, սովորեցրել են մեզ զսպվածություն ու խնդիրները արժանապատվորեն հաղթահարելու կարողություն: Ես չեմ կարծում, որ այսօր մեր ժողովրդի պատմության ընթացքում ամենադժվարին ժամանակներն են: Մենք ունեցել ենք շատ ավելի դժվար ժամանակներ: Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ունենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում:

-Այս ճամփորդությանը անշուշտ կուզեր մասնակցել նաև ողջ սփյուռքը: Ի՞նչ պատգամ կհղեք սփյուռքահայությանը:
-Մշտապես ասել եմ, որ Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով և սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Մենք հսկայական ներուժ ունենք և այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով: Սփյուռքի ներուժը առաջին հերթին պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի ուժեղ Հայաստանը սնի, ոգևորի նաև սփյուռքին: Պատգամը միշտ մեկն է եղել՝ միասնություն կարևոր հարցերում: Միշտ էլ ճանապարհների մասին, խնդիրների մասին կարող ենք վիճել, որովհետև մենք շատ տաղանդավոր զավակներ ունենք և շատ մարդիկ համարում են, որ իրենց ընտրած ճանապարհը կամ իրենց տեսլականը լավագույնն է Հայաստանի համար: Այս առիթով կարող ենք շատ երկար վիճել, բայց սկզբունքային հարցերում մենք պետք է լինենք միասնական և որևէ բան մեզ չպետք է խանգարի մեր ջանքերը արդյունավետորեն օգտագործելու ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, այնպես էլ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: Սրանք երկուսն են այն երեք կարևոր խնդիրներից, որոնք հայ ժողովուրդը պետք է լուծի: Իսկ երրորդը իհարկե Հայաստանի զարգացումն ու բարգավաճումն է: Այս երեք խնդիրներով մենք միշտ պետք է լինենք միասնական: Ես շնորհակալ եմ իմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին իրենց աջակցության համար: Այդ աջակցությունը մենք զգում ենք ամեն րոպե, ամեն վարկյան: Այսօր ևս, երբ Երևանում են հավաքվել մեր շատ հանրաճանաչ, հայտնի և վաստակաշատ քույրեր և եղբայրներ, ովքեր եկել են մի կողմից շփվելու Սրբազան Քահանայապետի հետ, մյուս կողմից նաև կաթոլիկ աշխարհին ու ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք Հայաստանի հետ են:

-Սրբազան Քահանայապետը մինչ ժամանելը պատգամ հղեց հայ ազգին, որի ավարտին ասաց «Ցտեսություն»: Ի՞նչ ենք մենք ասում այսօր Սրբազան Քահանայապետին:
-Բարի գալուստ: Մենք շատ ուրախ ենք: Բարի գալուստ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:13
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}