Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն. Պատրաստ եղեք անակնկալների
«Դուք բոլորդ երևի նկատեցիք մի փոքր հավելում Պապի կողմից. Նախագահական նստավայրում նա արտասանեց Ցեղասպանություն բառը: Հռոմի պապը Հայաստան այցի ընթացքում Ցեղասպանություն բառը չօգտագործելու որևէ պատճառ չուներ»: Այս մասին հայաստանցի ու արտասահմանցի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
«Պապն ավելացրեց ևս մի դիտարկում՝ այս ցեղասպանությունն առաջինն էր նախորդ դարի աղետալի միջադեպերի շարքում: Նա ևս մի քանի բառ ավելացրեց՝ անցյալի դարի սոսկալի ողբերգությունն էր, մեծ տերություններն իրենց պատասխատվության բաժինը չեն ընդունել»,-ասաց նա:
Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ Հռոմի Պապն ասում է այն, ինչ հարմար է գտնում:
«Նա պատրաստվել է, ընթերցել է, մենք էլ ակնհայտորեն ասել ենք, որ Պապը միշտը կարող է վերջին վայրկյանին փոխել տեքստը: Մենք տալիս ենք տեքստը, բայց նա կարող է փոխել իր հայեցողությամբ, պատրաստ եղեք անակնկալիների՝ նա կարող է ասել իր սրտի ուզածը, անգամ շոկի ենթարկել: Այս անգամ էլ է նա փոխել տեքստը»,-ասաց նա:
Նրա խոսքով, ոչ ոք չի որոշում, թե ինչ պիտի ասի Պապը. ասում է այն, ինչ մտածում է:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենից հետաքրքրվեցին, թե այդ հայտարարությունից հետո ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը, քանի որ նախորդ անգամ ապահարզանը երկար տևեց՝ տասն ամիս Վատիկանի դեսպանը մնաց Անկարայում:
«Ես Թուրքիայի մասին խոսել չեմ կարող, կարող եմ ասել այն, ինչ ասել է Պապը: Դուք գիտեք ինչ է ասել Պապը՝ նա միշտ խոսում է հաշտության, խաղաղության ոճով տարբեր մշակույթների միջև: Այստեղ էլ հենց այս ոճով խոսեց: Դա պետք է անել, որ նոր պատերազմներ չլինեն, պետք է հասկանալ, թե ինչ դասեր պետք է քաղել անցյալից, դրանց կրկնությունը թույլ չտալու համար:
Շատերը չեն հասկացել անցյալի դասերը՝ պետք է այս ամենը վերհիշել հանուն խաղաղության, ոչ թե՝ բանավեճ բացելու ու նոր կոնֆլիկտենր առաջացնելու համար: Հենց սա էր Պապի նպատակը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեդերիկո Լոմբարդի. Վատիկանի արխիվներն հիմա էլ բաց են
- Հռոմի Պապը հեռագիր է հղել Թուրքիայի նախագահին
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
- «Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին