Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակինցները հաղթել են հանրաքվեում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով BBC-ին: Նշվում է, որ Միացյալ Թագավարությունը ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16,7 միլիոն քվեի շեմը: Հանրաքվեին մասնակցած բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու օգտին, 48-ը՝ դեմ:
Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը 43 տարի անընդմեջ լինելով միության անդամ:
Նախօրին կայացած քվեարկության ընթացքում ընտրողները պետք է պատասխանեին՝ «Միացյալ Թագավորությունը մնա՞ Եվրոպական Միության անդամ, թե՞ լքի Եվրամիությանը» հարցին:
Հանրաքվեին իրավունք ունեին մասնակցել 46,5 մլն ռեկորդային թվով քաղաքացիներ:
Վերջնական արդյունքները կհայտարարվեն Մանչեսթերում՝ 382 ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական մամուլը կոչ է անում քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
- Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու կողմնակիցները հանրահավաք են անում Լոնդոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին