
Դևիդ Քեմերոնը հայտարարել է հրաժարականի մասին
Միացյալ Թագավորությունում նախօրեին անցկացված Եվրամիության անդամակցության հանրաքվեին հաջորդել է վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականը:
The Guardian պարբերականի տեղեկացմամբ, Քեմերոնը, ով բրիտանական կառավարության կազմում եվրաինտեգրման կողմնակիցներից էր, նշել է, թե հանրաքվեի արդյունքներից հետո պարտավոր է կատարել Բրիտանիայի ազգաբնակչության կամքը, որը ցանկացել է դուրս գալ Եվրամիության կազմից:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքներով ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16,7 միլիոն քվեի շեմը: Հանրաքվեին մասնակցած բրիտանացիների 52 տոկոսը քվեարկել է Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու օգտին, 48-ը՝ դեմ:
«Իմ դեպքում ճիշտ չէր լինի մնալ այն առաջնորդի դերում, որը երկիրը տանելու այլ ուղղությամբ»,- հայտարարել է Քեմերոնը՝ ավելացնելով, թե ինքն արդեն իր ծրագրերի մասին զրուցել է թագուհու հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կպահպանի ամբողջականությունը առանց Մեծ Բրիտանիայի. Դոնալդ Տուսկ
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին