LASTAMPA. Հռոմի պապը մոռացված Հայաստանում
Մոռացված երկիր՝ այսպիսին է համարում է «LASTAMPA» պարբերականը Հայաստանը։ Հոդվածը պատմում է, որ այս առավոտ մեկնարկել է Հռոմի սրբազան Ֆրանցիսկոս Պապի 14-րդ միջազգային ուղևորությունը Հայաստան՝ «նա մեկնեց մի մոռացված երկիր՝ Հայաստան»:
«Այնտեղ ապրում է աշխարհում առաջինը քրիստոնյա դարձած ազգը, որը մինչ այժմ ապրում է անցյալի սարսափների ստվերի տակ ճզմվելով: Հարյուր տարի առաջ թուրքերը մեկ ու կես միլիոն հայերի սիստեմատիկաբար կոտորեցին, բայց այսօր էլ Թուրքիայի հետ սահմանին շարունակում է պահպանվել լարվածությունը։ Հարթ չէ նաև երկրի արևելյան սահմանի դրությունը, որտեղ Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակ է անկլավային տարածք համարվող, գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի համար:
...Ֆրանցիսկոս պապը հայ ժողովրդի բարեկամն է. դեռևս Արգենտինայի հայ համայնքը Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսի մեջ աջակից էր գտել: Նրա ուղևորության սիրտը էկումենիկ առաքելություն ունի, այն է՝ արտահայտել մտերմությունն ու մոտիկությունը Հայ առաքելական եկեղեցու հետ, որը գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս առումով փառահեղ է այն հյուրընկալությունը, որը ցուցաբերվում է Ֆրանցիսկոս պապին Մայր աթող Սուրբ Էջմիածնում՝ «Հայաստանի Վատիկանում»: Լուսահոգի Հովհաննես Պողոս 2-րդ պապը դեռևս 15 տարի առաջ երեք օր ու երկու գիշեր տևած իր ուղևորության ժամանակ հյուրընկալվեց հենց Գարեգին Բ-ի ապարանքում:
Ուղևորության ընթացքում ամենանշանակալից այցելություններից մեկն, անկասկած, լինելու է Ֆրանցիսկոսի այցը Ծիծեռնակաբերդ՝ մեծ աղետի հուշահամալիր, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 2015թ-ի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս պապը հիշատակի պատարագ մատուցեց 100 տարի առաջ կոտորված անմեղ զոհերի հիշատակին և իրադարձությունը կոչեց որպես «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն»,-եզրափակել է պարբերականը»:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Հռոմի Պապին. Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
- Հռոմի պապն արդեն Հայաստանի ճանապարհին է
- Հռոմի Պապն ու Հայոց Կաթողիկոսը Երևանում համատեղ հայտարարություն կստորագրեն