ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է առաջիկայում այցելել տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հղում անելով ԵԱՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, նշվում է, որ Վ. Շտայնմայերը նախօրեին Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
«Շտայնմայերն ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վերջերս գրանցված բարելավումը: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի պահպանման կայուն ռեժիմը և վերադարձը բանակցությունների՝ այլընտրանք չունեն: Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- նշված է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում Լավրովն ու Էյրոն կքննարկեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր
- Շտայնմայեր. Բեռլինն ու Փարիզը ստանձնել են Ռուսաստանի հետ գլխավոր զրուցակիցների դերը
- ԵԱՀԿ գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները քննարկում են ղարաբաղյան հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին