Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը պետք է հաջորդեն բարօրության ապահովման «երաշխիքները» Մեծ Բրիտանիայի և տարածաշրջանի երկրների համար: Այս մասին Reuters գործակալության փոխանցմամբ նա հայտնել է Հռոմից Երևան գալու ճանապարհին՝ լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ:
Պապը կարծում է, որ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքը պետք է հարգվի, քանի որ դա ժողովրդի պահանջն է:
«Դա ժողովրդի արտահայտած կամքն է և իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ բոլորիս երաշխավորել ապահովելու Միացյալ Թագավորության ժողովրդի բարօրությունն, այնպես ինչպես Եվրոպա մայրցամաքի բարօրությունն ու գոյակցությունը: Սա այն է, ինչ ես ակնկալում եմ», - ասել է Պապ Ֆրանցիսկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան