Հռոմի Պապը հեռագիր է հղել Իտալիայի նախագահին
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցից առաջ հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային:
«Վատիկանի ռադիո»-ի փոխանցմամբ, հեռագրում ասված է.
«Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան`թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, պարոն Նախագահ, և ողջ իտալացի ժողովրդին իմ սրտանց ողջույններով ողջ երկրին` քաջալերելով մնալ համերաշխության առաջնագծին և ապագային նայել վստահությամբ ու հույսով»:
Հռոմի Պապի ինքնաթիռը քիչ անց՝ ժամը 15:00-ին վայրէջք կկատարի Զվարթնոց միջազգային օդանավակայանում:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապն արդեն Հայաստանի ճանապարհին է
- Հռոմի պապը Հայաստան է գալիս բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ
- Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գրառումը «Թվիթերում» Հայաստան այցի կապակցությամբ
- Հռոմի պապն ուղերձ է հղել հայ ժողովրդին
- Հռոմի պապին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու են մանուկները՝ մատուցելով ծիրան և լավաշ
- Հռոմի Պապի այցի շրջանակում Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
- Հռոմի պապի այցը Հայաստան ընդգծում է համայն հայության հետ իր մտերմությունը. Ֆեդերիկո Լոմբարդի
- Հռոմի Պապի այցը Հայաստան լուսաբանելու համար հավատարմագրվել է շուրջ 600 լրագրող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան