Պապի այց մեր երկիր արդեն երևույթ է. Գուրգեն Եղիազարյան
«Լրջագույնս պետք է բռունցքվենք և պատրաստվենք պատերազմի, ցավով եմ ասում, բայց դա արդեն փաստ է դառնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ նրա՝ անհասկանլի էր նախագահների սանկտպետերբուգյան եռակողմ հանդիպումը. «Այն, որ Պուտինի հետ պետք է հանդիպեին և տեխնիկական հարցեր լուծեին, թույլ տվեք դրան չհավատալ»:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով էլ այդ հանդիպման ամենադրական կետն այն է, որ բանակցային գործընթացը վերադարձվել է 1994-95 թվականների հրադադարի պայմանագրի հիմքերին և մինուսից եկել զրոյական վիճակի:
Անդրադառնալով Հռոմի Պապի Հայաստան այցին՝ բանախոսները դա շատ դրական գնահատեցին:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հոգևորից բացի, դա նաև նաև քաղաքական այց է, քանի որ Պապը բացի հոգևոր առաջնորդ լինելուց, նաև պետության ղեկավար է. «Այցը վճռորոշ է լինելու միջազգային կարծիքի ձևավորման՝ մանավանդ Ցեղասպանության հարցում»:
Գուրգեն Եղիազարյանն էլ շեշտեց. «Պապի այց մեր երկիր արդեն երևույթ: Նա գալիս է մեզ մոտ մոտ 300 լրագրողների հետ, որոնց մեծ մասը չգիտեն, որ այսպիսի երկիր կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան