Պապին խոշորացույց է պետք ՝ Կաթողիկոսի նվերը տեսնելու համար
Հռոմի Պապի այցի առաջին օրվա հանդիպումները շատ լավ էին կազմակերպված: Երևանում հայաստանցի ու օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում օրն ամփոփեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
«Նախ և առաջ ուզում եմ ասել, որ Պապը քաջառողջ է և ուրախ՝ Հայաստանում գտնվելու համար:
Նա այցելեց սուրբ Էջմիածին՝ սքանչելի Կաթողիկե եկեղեցի, հնչեց համատեղ աղոթք: Խորանի վրա Կաթողիկոսը մեծ բարեկամությամբ հանդիպեց Պապին: Դա հզոր հանդիպում էր»,-գնահատականներ հնչեցրեց Սուրբ Աթռոի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, Պապի հանդիպումը Կաթողիկոսի հետ շատ բարեկամական մթնոլորտում անցավ:
«Ավելի քան քառասուն եպիսկոպոսներ էին ներկա հանդիպմանը, բարեկամական զրույց տեղի ունեցավ պատվիրակությունների հետ: Շատ հետաքրքրական էր նվերների փոխանակումը: Արվեստագետը Պապի դիմանկարը արել էր 1մմ չափով: Յուրօրինակ ընծա էր Կաթողիկոսից Պապին: Այն տեսնելու համար խոշորացույց է հարկավոր»,- կես կատակ-կես լուրջ ասաց նա:
Նկատենք, որ Պապի նվերը՝ նրա դիմանկարը 1մմ սաթի բեկորի վրա, միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի (կրտսեր) ձեռքի գործն էր, որի վրա նա աշխատել է 3 ամիս:
Կաթողիկոսարանի ոսկե մատյանում Հռոմի պապը գրառում կատարել, նշելով. «Մեծ ուրախությամբ եմ այստեղ, ինձ ընդունում են այս տանը ինչպես սեփական տանը, այս օրհնյալ Կաթողիկոսարանում ի սրտե շնորհակալ եմ Աստծուն»:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչու Պապը չի շրջում թանկարժեք մեքենաներով:
«Պապն օգտվում է շատ պարզ մեքենաներից՝ ոչ զրահապատ, սովորական մարդու պես, որպեսզի ապրի նորմալ՝ ոչ աղքատ, ոչ էլ հարուստ, որպեսզի կյանքը վարի ինչպես սովորական մարդ: Նա համարում է, որ շատերի համար մեքենան փողի, ուժի, հարստության խորհրդանիշ է, և նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել»,-պատասխանեց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն. Պատրաստ եղեք անակնկալների
- Ֆեդերիկո Լոմբարդի. Վատիկանի արխիվներն հիմա էլ բաց են
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- «Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան