
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 2,58 դրամով. որոշումը հաստատվեց
2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 5,9 տոկոսով կամ 2,58 դրամով: Այս մասին որոշումն ընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում:
Հանձնաժողովն առաջարկում է տնային տնտեսությունների համար կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից նվազեցնել մինչև 46,20 դրամ (ցերեկային) և 38,78-ից մինչև 36,20 դրամ` գիշերային:
Այսպիսով, ուժը կորցրած է ճանաչվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի №233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին մասին» որոշումը: