Անդրանիկ Աբովյանը` Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթում
Սոչիում անցկացվում է «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին։ ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ Հայաստանից «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթին մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Մրցույթի կարգի համաձայն մասնակիցները կներկայացնեն կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում:
Մրցույթին մասնակցում են Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիրգիզիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից և այլ երկրներից բալետի 47 արտիստ՝ 19–26 տարեկան:
2006 թվականից անցակցվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է: