Մամեդովի հայտարարությունը սեփական մկանները ցույց տալու միջոց էր. Արտակ Դավթյան
Այս հանդիպումը սպասված հանդիպում էր, սպասված պետք է լինի և հաջորդ հանդիպումը, որը չի ուշանա,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև-Պուտին վերջի հանդիպմանը:
Հանրապետական պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին հորդորել է անբարեխիղճ ձևով չմեկնաբանել սանկտպետերբուրգյան հանդիպումը:
«Հստակ է, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ներքին սպառման համար էր, սեփական մկանները ցույց տալու միջոց»,- նշեց Արտակ Դավթյանը:
Հռոմի պապի այցին անդրադառնալով՝ այն կարևորագույն իրադարձություն համարեց. «Հռոմի Պապի ուղերձը շատ կարևոր էր հայաստանցիներիս համար, իսկ այցը նաև պարտավորեցնող է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին