ԵՄ-ն կպահպանի ամբողջականությունը առանց Մեծ Բրիտանիայի. Դոնալդ Տուսկ
Եվրախորհրդի ներկայացուցիչ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չնայած Մեծ Բրիտանիայի ընտրության արդյունքներին՝ ԵՄ-ն կպահպանի իր ամբողջականությունը, որի մեջ կմտնեն 27 պետություններ:
«Ես խոսել եմ բոլոր պետությւնների ղեկավարների և ԵՄ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարող եմ հայտնել ընդանուր տրամադրվածությունը, ԵՄ-ն կպահպանի իր ամողջականությունն՝ իր 27 պետություններով»,-Տոսկի խոսքերը ՏԱՍՍ-ին հղում անելով փոխանցում է RT-ն:
Ֆինլանդիայի ԱԳ նախարար, «Իրական Ֆիներ» կուսակցության ղեկավար Թիմո Սոյնին ևս արձագանքել է՝ հայտարարելով, որ պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ռեֆերենդումի արդյունքները, և նշել է, որ հետագայում բոլոր հակաքայլերը պետք է բացառվեն ԵՄ-Միացյալ Թագավորութոյուն բանակցությունների ժամանակ:
«Այդ ազգն ասել է իր խոսքը: Հակաքայլերի և դժգոհությունների մասին խոսք լինել չի կարող», նշել է ԱԳ նախարարը: Այս մասին փոխանցում է RIA-ն:
«Այս իրավիճակում, սեփական դրամը ոչ մի շանս չունի», այս մասին թվիթերում գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքում հաղթել են ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները:
«Հանրաքվեի մասնակիցների 51.8 տոկոսը կողմ է արտահատվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, 41.8 տոկոսն էլ դեմ է արահայտվել: Մասնակցությունը եղել է 72 տոկոս: Ընդհանուր առմամաբ, հանրքավեին մասնակցել է 33.5 մլն մարդ: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներն արդեն սկսել են նշել իրենց տարած հաղթանակը»,-նման տվյալներ է հրապարակել «The telegraph»-ը :
Հարակից հրապարակումներ`
- Դևիդ Քեմերոնը հայտարարել է հրաժարականի մասին
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան