Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
Հռոմի պապը կրկին օգտագործեց «ցեղասպանություն» բառը. «Այս ողբերգությունը, այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետն է, որն իրականացվել է ռասսայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով. դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգի ոչնչացումն էր»,- քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում ունեցած ելույթում ասել է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:
Քիչ առաջ CNN-ի թղթակից Դելիա Գալաղերը Twitter-ի իր միկրոբլոգում գրեց, թե Հռոմի պապը շեղվել է նախօրոք պարտրաստած տեքստից և օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:
Փաստին անդրադարձել է նաև Reuters գործակալությունը՝ նշելով, որ Հայաստանի նախագահի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում Հռոմի պապը սկզբում օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը, իսկ այնուհետև խոսքում արտասանել «այդ Ցեղասպանությունը»:
Գործակալությունը միաժամանակ նկատում է, որ Թուրքիան կատարվածին դեռ որևէ արձագանք չի տվել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին
- «Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է Ցեղասպանություն բառը