Վլադիմիր Պուտին. Brexit-ն անխուսափելի հետևանքներ կունենա Եվրոպայի և Ռուսաստանի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը անխուսափելի հետևանքներ կունենա Եվրոպայի ու Ռուսաստանի վրա: Ըստ նրա՝ այդ հետևանքները կլինեն ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Այս մասին գրում է «РБК» գործակալությունը:
«Ե՛վ Մեծ Բրիտանիայի, և՛ Եվրոպայի, և՛ իհարկե մեզ համար այս գործընթացը կունենա հետևանքներ:Այս հանրաքվեն սեփական երկրի ու ամբողջ Եվրոպայի համար ճակատագրական հարցերի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ղեկավարության կողմից մակերեսային վերաբերմունքի ու ինքնավստահության դրսևորում էր, որի հետևանքները լինելու են միանգամայն գլոբալ»,-մեջբերում է Վլադիմիր Պուտինի խոսքը «РБК»-ն՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին: