Քարոզարշավը կեղտոտ էր. Լրագրողը՝ բրիտանական հանրաքվեի մասին
Գրող, լրագրող Քեթի Հոպկինսը կարծիք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեին նախորդած քարոզարշավը պետք չէ համարել մաքուր: Russia Today-ի փոխանցմամբ՝ իրական վիճակի մասին, ըստ նրա, չի խոսել կողմերից ոչ մեկը: Բացի այդ, Հոպկինսը ընդգծել է գլխավոր խնդիրները, որոնց առնչվել է Եվրոպական Միությունը:
«Ինձ թվում է, քարոզարշավը իրականում շատ կեղտոտ էր: Բոլորին ձանձրալի էր, որ կողմերը օդ են փչում՝ արտահայտելով հակասական տեսակետներ: Ժողովուրդը ցանկանում էր իրական վիճակը, բայց փաստերի մասին ոչ մեկ չէր խոսում: Մենք լսում էինք միայն երկու կողմերի փաստարկներ ու կարծիքներ՝ միանգամայն տարբեր, բայց դա հավասարազոր էր անհեթեթության: Հայտնի պաշտոնյաներ, ինչպիսին են Դէվիդ Քեմերոնը, Ջորջ Օսբորնը մռայլ տնտեսական կանխատեսումներ էին ներկայացնում, թե ինչ է սպասվում երկրի բյուջեին ԵՄ-ից դուրս գալու հետևանքով: Մարդիկ, որոնց օգտին մենք քվեարկել ենք, սկսում են ասել այն, ինչը իրականության հետ քիչ կապ ունի: Այսինքն՝ դա նույնն է, թե ձեր հարազատ հայրը ասի, որ այն ամենը, ինչին մանկուց հավատացել եք՝ սուտ է», -RT-ին տված հարցազրույցում ասել է լրագրողը:
Բացի այդ, Հոպկինսը նկատել է, որ Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքի վրա մեծ ազդեցություն են թողել օտարերկրյա քաղաքական գործիչները:
«Իմ կարծիքով՝ որոշ գործիչներ ուղղակի չպետք է կարծիք հայտնեին հանրաքվեի վերաբերյալ: Բարաք Օբամայի դիրքորոշումը ինձ հաստատ չի հետաքրքրում: Բայց նա եկավ Լոնդոն, մասնակցեց ուսանողների հետ ինչ-որ քննարկման, իսկ Քեմերոնի հետ տված ճեպազրույցում նա հայտարարեց, որ ինքը դեմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն», -ասել է լրագրողը:
Հոպկինսը նաև նշել է, որ հնարավոր է բրիտանացիներին այդ քայլին դրդել է աշխարհամասում սկիզբ առած միգրացիոն ճգնաժամը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին