Սողանք՝ Շահումյան գյուղում
Այսօր ժամը 17.29-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբարին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք (մոտ 200մ3), ինչի հետևանքով գյուղամիջյան ճանապարհը (մոտ 1կմ) դարձել է դժվարանցանելի և վնասվել է Կարբի գետի հետիոտնային կամուրջը:
Հարակից հրապարակումներ`
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան