Փորձագետները հայտնել են երկրների անուններ, որոնք կարող են լքել ԵՄ-ն
Բացի Մեծ Բրիտանիայից՝ լուրջ մտավախություններ կան, որ ևս վեց երկիր կարող է լքել Եվրոպական միությունը,- գրում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով Washington Post-ի ներկայացրած փորձագետների կարծիքներին:
Ըստ նրանց՝ Մեծ Բրիտանիայից հետո ԵՄ-ից կարող են դուրս գալ Նիդեռլանդները, Ֆրանսիան, Հունաստանը, Շվեդիան, Հունգարիան և Դանիան:
Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին էլ կարծում է, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը սկիզբ կդնի դրա հետագա կազմալուծման, քանի որ շատ երկրներ արդեն մտածում են՝ արդյոք ժամանակակից Եվրոպան խնդիրներ լուծմում է:
Աղբյուրը գրում է, որ Շվեդիան արդեն վաղուց ԵՄ-ից որոշակի հեռավորություն է պահում, հրաժարվել է եվրոյից և հակադրվել է եվրոպական քաղաքականության շատ ասպեկտներին: Հունաստանը նույնպես վերջին տարիներին ֆինանասական ճգնաժամի ֆոնին մի քանի անգամ հայտարարել է ԵՄ-ն լքելու իր մտադրությունների մասին: Դանիան էլ է հեռացել ԵՄ-ից՝ փախստականների հետ կապված քաղաքականության պատճառով:
Նիդեռլանդներում ևս թերահավատները դեմ են Բրյուսելի միգրացիոն քաղաքականությանը և կարող են կազմակերպել Բրիտանիայի նման հանրաքվե: Ֆրանսիայի քաղաքագետներն էլ մտադիր են իրենց երկրում հանրաքվե կազմակերպել, որպեսզի երկիրը դուրս բերեն ԵՄ կազմից և վերադարձնեն «ազատությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին