Իրանական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
Իրանական «ԻՌԻԲ», «ԻՍՆԱ», «ՖԱՐՍ» և «ՄԵՀՐ» լրատվական գործակալություններն անդրադարձել են Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին:
Իրանական ԶԼՄ-ները հիմնականում կենտրոնացել են Պապի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը:
«ԻՌԻԲ»-ը գրել է, որ Հռոմի Պապը հայկական կոտորածներն անվանել է որպես ցեղասպանություն, «ՄԵՀՐ»-ը գրել է, որ Պապն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական կոտորածները կրկին անվանել է ցեղասպանություն, իսկ «ԻՍՆԱ»-ն գրել է, որ Պապը դատապարտել է Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը:
Իրանական մյուս կայքերը հիմնականում վերաթողարկել են վերոնշյալ գործակալությունների հրապարակումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին