Հռոմի պապի խոսնակը հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում Կաթողիկոսի համար «կաթողիկոսմոբիլ» չեն նախատեսում
Շատ կարևոր և ցնծագին նշան էր, նշանակալի պահ էր, որ Հռոմի պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում լատինական ծեսով մատուցած Սուրբ Պատարագից հետո հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին իր պապամոբիլով շրջել հրապարակով, - Գյումրիի մամուլի կենտրոնում հայաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
«Նախկինում էլ եղել են նաև դեպքեր: Պապը միշտ էլ հաճույքով հրավիրում է այլոց, մասնավորապես կրոնական առաջնորդներին իր հետ ուղևորվել պապամոբիլով»,- ասաց նա:
Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ իր հայ կոլեգաներին հարցեր է, թե արդյո՞ք նրանք նախատեսում են Հայաստանում Կաթողիկոսի համար «կաթողիկոսմոբիլ» այսօրինակ կարևոր առիթներին օգտագործելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապ. Այսօր ավելի արդար հասարակության կարիքը կա
- Ֆեդերիկո Լոմբարդի. Հռոմի պապի համար հայ ժողովուրդը, հայոց պատմությունը նորություն չեն
- Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան