Վարչապետ. Արթիկի վնասներ կրած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի
Արթիկի հեղեղի պատճառով տուժած քաղաքացիներին քաղաք այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել, որ կառավարությունը բնակիչների կողքին է և պատշաճ ձևով օժանդակություն կհատկացնի:
«Իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվիշ»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արթիկ քաղաք՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր, եղել է նաև մանկապարտեզում և դպրոցում: Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղի հետևանքով առաջացած իրավիճակի մասին և նշել, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով ՝ վնասները հաշվարկելու և կառավարություն ներկայացնելու համար:
Այցի ավարտին վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արթիկի քաղաքապետարանում, որի շրջանակում հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ ըստ անհրաժեշտության լրացուցիչ ուժեր ներգրավելու և աշխատանքներն արագ ավարտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ
- Հայտնաբերել են Ողջի գետն ընկած երեխայի դին
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Փրկարարները փնտրում են Ողջի գետն ընկած երեխային
- Սողանք՝ Շահումյան գյուղում
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ