Փրկարարները փնտրում են Ողջի գետն ընկած երեխային
Այսօր առավոտյան ժամը 07.02-ից վերսկսվել են Ողջի գետում երեկվանից անհետացած 8-ամյա երեխայի որոնողական աշխատանքները: Այդ մասին տեղեկանում ենք ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Փրկարար ծառայությունը դեռ երեկ տեղեկություն էր ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 8-ամյա Մ. Ա.-ն:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:
Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհին հարակից 16-րդ կմ-ից մինչև 17-րդ կմ-ը Ողջի գետի երկանքով սահմանել էին հերթապահություն: Սակայն երեկվա որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել: