Brexit-ը աշխարհին մտածելու տեղիք է տվել. Ֆրանսիայի նախագահ
Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի երկրի՝ ՄԱԿ-ին անդամակցությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նա, РИА Новости գործակալության փոխանցմամբ, միաժամանակ նկատել է, որ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած քվեարկության հետ կապված «ամբողջ աշխարհի մոտ հարց է առաջացել՝ ինչ է լինելու հետ»:
Ֆրանսիայի ղեկավարը ցավ է հայտնել քվեարկության նման ելքի կապակցությամբ ու նշել, որ հարգում է ժողովրդավարության պայմաններում կայացված նման որոշումը և դարձյալ կոչ արել եզրակացություններ անել ստեղծված իրավիճակից:
«Եվրոպական միության կոնտեքստում մենք պետք է այժմ կազմակերպենք այդ բաժինը, բայց պետք է դա անենք ըստ պատշաճի և համաձայնագրով ընդունված կանոնների համաձայն», -հայտարարել է Օլանդը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան մտադիր է պահպանել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները՝ ինչպես տնտեսական, այնպես էլ միգրացիայի և պաշտպանության հարցերում:
Պաշտոնական տվյալների համաձայն, ԵՄ-ից դուրս գալուն՝ Brexit-ին կողմ քվեարկել էր 51.9 տոկոսը, իսկ քվեարկության մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս: Վարչապետ Դեվիդ Քեմերոնը, որը կոչ էր արել պահպանել անդամակցությունը ԵՄ-ին, հանրաքվեի արդյունքներն հայտարարելուց հետո հայտարարեց, որ հոկտեմբերին հրաժարական կտա:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
- Քարոզարշավը կեղտոտ էր. Լրագրողը՝ բրիտանական հանրաքվեի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին