Թուրքիայի փոխվարչապետ. Հռոմի Պապի հայտարարությունը ամբողջովին քաղաքական բնույթ ունի
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել է նախօրեին Ֆրանցիսկոս պապի ելույթին` նշելով. «Պապի նման հայտարարությունը ևս մեկ անհաջողություն է, և նրա գործունեության մեջ էլ երևում են խաչակրաց հոգեբանության հետքերը: Նրա հայտարարությունը ոչ օբյեկտիվ, իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է, և դա բոլորը, ողջ աշխարհը գիտի: Հայերն էլ գիտեն»:
Հիշեցնելով նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դաշնային խորհրդարանի ընդունած բանաձևի մասին` նա նշել է, թե այդ բանաձևը և Պապի հայտարարությունը ամբողջովին քաղաքական բնույթ ունեն:
Նա նաև հայտարարել է, թե նման քայլերն ուղղված են Թուրքիայի դեմ և, ինչ հիմնավորումներով որ Թուրքիան չի ընդգրկվում ԵՄ-ի կազմում, նույն հիմնավորումներով էլ Հռոմի Պապը նման հայտարարություններ է անում:
«Իհարկե, լուրջ չենք ընդունում, ընդունելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այս ժողովրդի պատմության մեջ նման դեպքեր չկան, դրանք հնարավոր էլ չէին, քանի որ մեր հավատքը, ավանդույթները կտրականապես մերժում են նման բաները»,-նշել է Ն. Ջանիքլին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Սրբազան Քահանայապետը շեղվեց նախօրոք հաստատված տեքստից, և հավելեց «գենոցիդ» բառը: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին Երևանում հայաստանցի ու օտարերկրացի լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց դա, ապա ավելացրեց. «Ոչ ոք չի որոշում, թե ինչ պիտի ասի Պապը. ասում է այն, ինչ մտածում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան