Հռոմի Պապ. Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը հետագայում կանխելու է նման ոճիրները
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և սփոփանք: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը
Հայաստան այցի երկրորդ օրը Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ:
Նա ծաղկեպսակ դրեց հուշահամլիրի մոտ, անմար կրկի շուրջ, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվեցբարեխոսության կարգ:
Սրբազան Քահանայապետը հուշահամալիրում եղևնի տնկեց, ջրեց ծառը: Նա գրառում կատարեց մատյանում, ապա հանդիպեց Ցեղասպանության վերապրածների ժառանգներին:
Ծիծեռնակաբերդից հետո Հռոմի Պապն ուղևորվեց Գյումրի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին