The Telegraph. Պապը վտանգում է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը
Հայաստան կատարած իր ուղևորության երկրորդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Երևանում Հայոց ցեղասպանության գլխավոր հուշահամալիր, դրանով բորբոքելով Վատիկանի ու Թուրքիայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները. Այսպես է գրում «The Telegraph» պարբերականը՝ լուսաբանելով Ֆրանցիսկոս պապի մատուցած հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դրան՝ Թուրքիայի անդրադարձը:
«Ֆրանցիսկոս պապը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում և աղոթեց Ծիծեռնակաբերդում, որտեղ վեր խոյացող 12 հսկա սյուները խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ թուրքերը կոտորել են 1,5 մլն հայերի 1915-17 թթ-ի ընթացքում»,-գրում է պարբերականը:
«Ես աղոթում եմ այստեղ՝ սրտումս ունենալով մեծ ցավ, որպեսզի նման ողբերգությունները երբեք չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա դրանք ու իմանա՝ ինչպես հաղթահարի չարը Աստծու օգնությամբ: Թող Աստված պաշտպանի հայ ժողովրդի մասին հիշողությունը, հիշողությունը չի կարող ջնջվել կամ մոռացվել, հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-պարբերականի փոխանցմամբ՝ գրել է Ֆրանցիսկոս պապը համալիրի հուշամատյանում:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
- Թուրքական մամուլի անդրադարձը Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին
- Արաբական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
- Իրանական ԶԼՄ-ների արձագանքը Հռոմի Պապի՝ հայաստանյան այցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան