
Սահմանադրական բարեփոխումների փաթեթը առաջիկա օրերին կներկայացնի ԼՂ նախագահին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԼՂ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փաթեթը կներկայացնի ԼՂ նախագահին: Հիշեցնենք` վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:
Չնայած հանձնաժողովի անդամները խուսափում են մինչ ներկայացնելը խոսել ԼՂ կառավարման համակարգի մասին, այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ փորձ է արվում անցնել «ուժեղ նախագահ` առանց վարչապետ» ամերիկյան մոդելին, սակայն անցումային դրույթ-ժամանակահատվածով, որի ընթացքում Բակո Սահակյանին իրավունք կվերապահվի պաշտոնավարել ևս մի քանի տարի՝ մինչև բուն սահմանադրությունը կյանքի կոչվի: