Գերմանիայի ԱԳՆ-ն Բրիտանիային ու ԵՄ-ին կոչ է արել ուշադիր լսել միմյանց
Գերմանիայի ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, թե հետագայում Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացումը պայմանավորված կլինի այն բանից, թե կողմերն ինչքան ուշադիր կլսեն միմյանց: Ըստ լրատվամիջոցի, այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի, Իտալիայի իր գործընկերների հետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ոչ պատասխաններն են այս պահին սեղանին դրված, ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան ուշադիր մենք կլսենք միմյանց»,-ասել է նախարարը:
Նա ավելացրել է, որ Եվրոպան այս պահին իրենից ներկայացնում է համերաշխության ու կայունության հաջողված նախագիծ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքում հաղթել են ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները: Հանրաքվեի մասնակիցների 51.8 տոկոսը կողմ է արտահատվել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, 41.8 տոկոսն էլ դեմ է արահայտտվել: Մասնակցությունը եղել է 72 տոկոս: Ընդհանուր առմամաբ, հանրքավեին մասնակցել է 33.5 մլն մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- ԵՄ-ն կպահպանի ամբողջականությունը առանց Մեծ Բրիտանիայի. Դոնալդ Տուսկ
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները