Դեսպան. Եղբայրության ու սիրո այց է սա
Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը մեծ պատիվ է համարում Հռոմի սրբազան քահանայապետի այցը Հայաստան:
«Սա պատմական այց է, սա այց է եղբայրության, սիրո, հարգանքի: Ինչպես հենց սրբազան քահանայապետը նշեց, սա ուխտագնացություն է: Սա մեծ ուխտագնացություն է՝ հարգելու, սիրելու մեր ժողովրդին, մեր սուրբ նահատակներին ու մեր ապագան»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ դեսպանը:
Հիշեցնենք, Հռոմի Պապի այցի երկրորդ օրը սկսվեց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ ու բարեխոսական կարգի կատարմամբ: Երևանից Սրբազան քահայանապետը մեկնեց Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի: Սուրբ Վարդանանց հրապարակում Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց լատինական ծեսով Սուրբ Պատարագ: Արարողությունից հետ Քահանայապետը պապոմոբիլով շրջեց քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում ճառ չարտասանեց, քանի որ ավելի շատ խորհելու, աղոթելու պահեր էին. Ֆեդերիկո Լոմբարդի
- Անցյալի ողբերգություններին հղումներ են արվում բացառապես միայն օգնելու հիմքեր գցելու համար. Հռոմի Պապի խոսնակ
- Սեփական դիմանկարը տեսնելով՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց
- Գյումրեցիները սպասում են Հռոմի Պապին
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան