Միջազգային մամուլի անդրադարձը Հռոմի պապի այցելությանը
Միջազգային առաջատար լրատվամիջոցներում Հռոմի պապի հայաստանյան այցը լայն արձագանք է գտել: Ուշադրության է արժանացել ոչ միայն այցելության փաստը, այլ նաև առանձնապես կարևորվել է Հռոմի պապի ելույթը Հայոց ցեղասպանության մասին և այցելությունը դեպի Ծիծերնակաբերդ:
«Associated Press» գործակալության «Հռոմի պապը Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ. երբեք չմոռանալ կամ չնսեմացնել» վերնագրով ծավալուն անդրադարձը լայն տարածում է գտել արևմտյան առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցներում` Independent, The New York Times, Voice of America, ABC News, և այլն:
Հոդվածում ընդգծվում է, որ եռօրյա այցի ընթացքում իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:
«Բայց Ֆրանցիսկոսն այն անձը չէ, որը կամաչի ասել այն, ինչ մտածում է, նա ավելացրեց բառը վերջին պահին՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի, հայ քաղաքական ու կրոնական առաջնորդների և դիվանագիտական կորպուսի ներկայությամբ»,- գրում է գործակալությունը:
Ըստ հոդվածի` շատ պատմաբաններ 1,5 մլն հայերի ջարդերը ցեղասպանություն են համարում: Թուրքիան ժխտում է այն՝ ասելով, որ «Օսմանյան կայսրությունը կոլապսի մեջ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և երկու կողմից էլ մարդիկ են մահացել»:
«Հիմնականում առաքելական այս երկրում, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են, հայերը հպարտ էին ողջունել Պապին, որը երկար ժամանակ Հայկական հարցին աջակցել է որպես Արգենտինայի արքեպիսկոպոս և այժմ՝ երբ առաջնորդում է 1.2 միլիարդանոց կաթոլիկ համայնքը», - հավելում է գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան