Տիգրան Մանսուրյանն ու Հասմիկ Պապյանը հանդիպել են Հռոմի պապին
ՀՀ ժողովրդական արտիստներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու երգչուհի Հասմիկ Պապյանը հանդիպել են Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին:
«Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության:
Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնիա...»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հասմիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստան է եկել նախօրեին: Այսօր Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Պապը մատուցում է Սուրբ Պատարագ:
Լուսանկարը՝ Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները. Գարեգին Երկրորդ
- Սեփական դիմանկարը տեսնելով՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց
- Հռոմի Պապի թվիթերյան գրառումը
- Գյումրեցիները սպասում են Հռոմի Պապին
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Հռոմի Պապ. Աստված օրհնի և պահպանի Հայաստանը
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում