Շոտլանդիան ԵՄ կազմում մնալու տարբերակներ կփնտրի
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է Եվրոպական միության երկրների և հաստատությունների հետ անհապաղ բանակցություններ սկսելու մասին, որպեսզի միությանն կազմում մնալու լուծում գտնի,-գրում է Interfax-ը:
Նա նաև նշել է, որ Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվե հրավիրելն ամբողջությամբ գտնվում է իրենց օրակարգում:
Նախարարը հիշեցրել է, որ շոտլանդացիների մեծամասնությունը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու օգտին է արտահայտվել: Այս հայտարարությունը նա արել է այսօր՝ Շոտլանդիայի գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանկ:
Պաշտոնական տվյալների համաձայն, ԵՄ-ից դուրս գալուն՝ Brexit-ին կողմ քվեարկել էր 51.9 տոկոսը, իսկ քվեարկության մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- Brexit-ը աշխարհին մտածելու տեղիք է տվել. Ֆրանսիայի նախագահ
- Մերկելը և Օբաման քննարկել են բրիտանացիների հանրաքվեի արդյունքները
- Քարոզարշավը կեղտոտ էր. Լրագրողը՝ բրիտանական հանրաքվեի մասին
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
- Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ-ից դուրս քալու հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան