Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ
Արթիկում այս պահին ընթանում են սելավատարերի հունը կարգավորելու աշխատանքներ, որի նպատակն է կանխել հետագա տեղումներով պայմանավորված հեղեղումների հետևանքները: Այս մասին Panorama.am-ին ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
«Հիմա աշխատանքներ են ընթանում են, իսկ քաղաքը կարգի բերելու, վնասները գնահատելու, մարդկանց համապատասխան փոխհատուցում տալու քայլերը հետագայում կարվեն»,- նշեց նա:
Քաղաքապետ նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը կգնահատի հեղեղումների հասցված վնասը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Արթիկում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները: Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հինգ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ անասնագոմերում սատկել են անասուններ:
Հարակից հրապարակումներ`
- Կարկուտի ու հորդառատ անձրևների հետևանքով Լոռիում 414 հա ցանքատարածություն է վնասվել
- Հայտնաբերել են Ողջի գետն ընկած երեխայի դին
- Կարճաղբյուրում ջրհեղեղից լուրջ վնասվել են բազմաթիվ տնտեսություններ ու ենթակառուցվածքներ
- Կարճաղբյուր գյուղում 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ
- Արթիկիում սելավաջրերից արտակարգ իրավիճակ է
- Քամին ու անձրևները մեծ վնասներ են հասցրել Լոռու տասնյակ համայնքների
- Լոռու մարզի Սարչապետ գյուղում անձրևներից վնասվել են գյուղամիջյան 4 կամուրջ և մի քանի ճանապարհ