Հռոմի պապ. Այսօր ավելի արդար հասարակության կարիքը կա
Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծո շնորհակալությունը հայտնելու հավատը դավանելու, ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու իրենց կյանքը՝ հսկայական դժվարություններով հանդերձ,- Գյումրիի Վարդանանց հրապարակում լատինական ծեսով մատուցած Սուրբ Պատարագի ժամանակ ասաց Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը:
Նա նշեց, որ արդար սերը Աստծուց ստացած և ընկերոջ ընծայած սերն է. «Գթառատ և թանձրացյալ սերը քրիստոնյայի այցեքարտն է: Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունն առանց երբեք հոգնելու, կոչված ենք կամուրջներ սարքելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ:
Ինչպես Եսայի մարգարեն է ասում՝ Աստված բնակվում է սիրողի մեջ, Աստված բնակվում է, որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ տկաներին, աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում է նրան, ով բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում, մխիթարում է վշտացածներին: Սրա կարիքը շատ ունենք: Կարիք ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն, չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին: Բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականում և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին, քույրերին, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել, արդարորեն հատուցվող աշխատանք»:
Հռոմի պապն իր քարոզում անդրադարձավ նաև Գրիգոր Նարեկացուն. «Նա Կարապետն ու Մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարի նրան: Նարեկացին ոչ միայն Վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ»:
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ- Օր երկրորդ
- Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը
- Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն. Պատրաստ եղեք անակնկալների
- Հռոմի պապ. «Այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության աղետ է»
- Հռոմի Պապ. Աստված օրհնի և պահպանի Հայաստանը
- Հռոմի Պապի այցը՝ ժամանակագրությամբ. օր առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան